«Միլան»-ի նախկին պաշտպան Չեզարե Մալդինին չի հասկանում, թե ինչու է միլանյան ակումբը ՊՍԺ-ին վաճառել 27-ամյա բրազիլացի պաշտպան Տիագո Սիլվայի տրանսֆերը:
«Ես կարող եմ հասկանալ Իբրահիմովիչի իրավունքների վաճառքը. ֆուտբոլիստը 31 տարեկան է և աստղաբաշխական աշխատավարձ է ստանում… Բայց ինձ զարմացնում է Տիագո Սիլվայի տրանսֆերի վաճառքը: Նա, չնայած բարձր աշխատավարձին, հեռանկարային խաղացող է, ով ապագայում կարող էր իսկական առաջատար դառնալ «Միլան»-ում»,- Մալդինիին մեջբերում է իտալական մամուլը:






































