Saturday, 06 06 2026
Նոր թվային լուծում` տրանսպորտային համակարգում
17:20
Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համար
Ռուս միլիարդատերերի ընդհանուր կարողությունը աճել է 22 մլրդով
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:50
Վեց երկիր վտանգի տակ է «Դատաստանի օրվա սառցադաշտի» հալման պատճառով. Daily Express
​«Գող Բջե»-ն հրահանգել է «Տեցիկ»-ին պատժել «Գոջո»-ին. քրեական հեղինակությունները ձերբակալվել են
16:30
Գերմանիայում աղքատության մակարդակը հասել է 16,1%-ի
Նվերներ՝ 18 տարեկանը լրացած ընտրողների համար
16:10
Միջաստղային գիսաստղում «այլմոլորակային ազդանշաններ» չեն հայտնաբերվել
Քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են 100-ից ավելի ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր
15:50
Մերիլին Մոնրոյի իրերը վաճառվել են ավելի քան 2,5 մլն դոլարով
Այսօր մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է. ԿԳՄՍ նախարարը ծաղիկներ է խոնարհել նրա շիրիմին
15:30
Աճուրդում կներկայացվեն կայսերական ընտանիքի եզակի զարդեր
Որոշ ողորմելիներ մնացել են դիփֆեյքի և լռության օրվա խախտման հույսին. Վահագն Ալեքսանյան
15:10
«Աշխարհի վերջի» սառցադաշտի հալոցքը կարող է վտանգել 6 երկիր
ԵԱՏՄ-ում Հայաստանը քաղաքակրթական «դիսոնասն» է ստեղծում
14:50
Նեպալցի լեռնագնացը Էվերեստ լեռան վրա վեց օր անհետ կորելուց հետո ողջ է մնացել
Հակակոռուպցիոն կոմիտեն զգոնության կոչ է անում և հորդորում մերժել ընտրակաշառքի արատավոր երևույթը
Փրկե՛ք Լիբանանը Ձեր իրական թշնամուց, պարո՛ն նախագահ. Արաղչի
Որքան է Հայաստանում ընտրողների թիվը
14:10
Նավթի գները նվազել են – 05/06/26
Տեղեկություններ կան, որ հանձնարարվել է արգելել միայն ընտրելու համար ՀՀ եկած և ՌԴ կրկին վերադարձող զորակոչային տարիքի տղամարդկանց ելքը
Տանգոն երկուսով են պարում․ Պեսկովը՝ ռուս-ամերիկյան հարաբերությունների մասին
«Ես նախագահ գուզեմ, ընկեր Նախշքարյան ջան»․ ՀԿԿ հերթական բացահայտումը
13:30
Ընտրական ճգնաժամ` Սեուլում. բողոքի ցույցեր քվեաթերթիկների պակասի պատճառով
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
13:10
Իրանը հարվածել է Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմաբազաներին
Ֆեստիվառը վերադառնում է
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են. ՔԿ
ՍԱՏՄ-ն իրազեկում է տնտեսվարողներին

Օտարազգի փորձագետները՝ Թուրքիայի զենիթա-հրթիռային համալիրների գնման տենդերի մասին

Ուղիղ 60 տարի ՆԱՏՕ-ի անդամ հանդիսացող Թուրքիան պլանավորել է ավելի քան 4 միլիարդ դոլար ծախսել հեռահար գործունեության հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) համակարգեր (Т-Loramids – Turkish Long Range Air and Missile Defence System) ձեռք բերելու համար: ՀՀՊ համակարգերի գնման մասին տենդերը հայտարարվել է 2009 թվականին, որը Թուրքիայի կառավարության կողմից հավանության է արժանացել դեռևս 2005 թվականին:

Թուրքիայի իշխանություններն այդ պլանում դիտարկում են 4 տարբերակ. ամերիկյան PAC-3 Patriot, ֆրանս-իտալական Eurosam SAMP/T, ռուսական С-400 Триумф, չինական HQ-9 (FD-2000): Առաջին փուլում Թուրքիան մտադիր է գնել զենիթա-հրթիռային 4 մարտկոց՝ ներառյալ կանխազարկ հրթիռներ ու համապատասխան ռադիոտեղորոշիչ համակարգեր: Հետագայում Թուրքիան պլանավորել է գնել ևս 8 մարտկոց:

Արդեն հուլիսի վերջին Թուրքիայի պաշտպանության նախարարությունը կարող է կատարել իր ընտրությունը՝ հօգուտ զենիթա-հրթիռային համալիրների մատակարարներից մեկի: Վերջնական որոշումը պետք է կայացվեր Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գործադիր կոմիտեի հուլիսի 4-ի նիստում, որը նախագահելու էր վարչապետ Ռեջեփ Էրդողանը, և որին մասնակցելու էին Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Նեջդեթ Օզելն ու պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը: Սակայն այդ նիստն անորոշ ժամկետով հետաձգվել է` ամենայն հավանականությամբ թուրք-սիրիական «ինքնաթիռային» ճգնաժամի պատճառով:

Ներկայումս մի շարք գործոններ կարող են ազդել զենիթա-հրթիռային համակարգերի ընտրության հարցում թուրքական որոշման վրա: Ուշագրավ է, որ 2011 թվականի օգոստոսին ՆԱՏՕ-ն Թուրքիային զգուշացրել է, որ նա չի կարող օգտվել հրթիռների արձակման վերաբերյալ ՆԱՏՕ-ի տվյալներից, եթե այդ տենդերի արդյունքում իր նախապատվությունը տա ռուսական կամ չինական արտադրության զենիթա-հրթիռային համալիրներին:

Դրանից մեկ ամիս անց՝ սեպտեմբերին, Վաշինգտոնն ու Անկարան համաձայնագիր ստորագրեցին Մալաթիայում ՆԱՏՕ-ի ՀՀՊ-ի AN/TPY-2 THAAD (մտնում է Patriot համալիրի մեջ) ռադիոտեղորոշիչ կայանի տեղակայման մասին, որի առաջադրանքն Իրանի կողմից հրթիռային հարվածի վերաբերյալ ամերիկյան ռազմանավերին զգուշացնելն է:

Բացի այդ, ակնկալվում է, որ աշնանը Ֆրանսիայում նորից արդիականանալու է Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի ընդունման հարցը, ինչը նույնպես կարող է իր ազդեցությունն ունենալ թուրքական կողմի որոշման վրա (Ֆրանսիային պատժելու կամ սիրաշահելու առումներով):

Թուրքական կողմի հայտարարած զենիթա-հրթիռային համալիրների վերաբերյալ տենդերի շուրջ իրենց կարծիքն են հայտնել օտարազգի փորձագետները: Ռուս փորձագետ, Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի տնօրեն Իգոր Կորոտչենկոն հերքել է ՆԱՏՕ-ի այն մտահոգությունները, որ եթե մրցույթում հաղթեն ռուսական կամ չինական համակարգերը, ապա դրանք ուղղակի կամ անուղղակի փոխգործակցելու են ՆԱՏՕ-ի հետախուզական համակարգերի հետ, ինչն էլ հանգեցնելու է գաղտնի տեղեկատվության արտահոսքի.

«Ըստ էության, անհնար է տեղեկատվական արտահոսքի գրանցումը: Այդ համալիրները շահագործելու են ազգային ռազմական կադրերը: Այնպես որ, Ռուսաստանն ամենամեծ ցանկության դեպքում էլ չի կարող տեղեկատվություն առևանգել: Վաշինգտոնը պարզապես լոբբինգի է ենթարկում իր ընկերությունների շահերը և միաժամանակ քաղաքական ճնշում է գործադրում Թուրքիայի վրա, որը գնալով սկսել է վարել ավելի անկախ արտաքին քաղաքականություն»:

Ռուսական Ռազմավարության ու տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի փորձագետ Ռուսլան Ալիևը գտնում է, որ ո՛չ ռուսական, ո՛չ էլ չինական համակարգերը չեն հաղթի տենդերում. «Թուրքիան ձգտում է ռուսական ու չինական առաջարկները տենդերում պահպանել մինչև դրա ավարտը, և դա միայն նրա համար, որ հաղթելու իրական հավակնորդներին ավելի զիջող դարձնի հեռանկարային մատակարարումների մանրամասների քննարկման ժամանակ: Այս իրավիճակը հիշեցնում է 1990-ական թվականների վերջին թուրքական ուղղաթիռային տենդերի շուրջ ստեղծված իրավիճակը, որում, ի վերջո, հաղթեց ամերիկյան Bell Helicopter ընկերության AN-1Z King Cobra ուղղաթիռը»:

Ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովն իր զարմանքն է հայտնում Թուրքիայի կողմից զենիթա-հրթիռային համալիրների գնման տենդերի անցկացման վերաբերյալ. «Բանն այն է, որ այս տարեսկզբին Թուրքիան սկսեց իրագործել մինչև 2500 կիլոմետր հեռահարությամբ բալիստիկ հրթիռների արտադրման ծրագիրը, որը բաղկացած է երեք փուլից: Առաջին փուլն արդեն իսկ իրականացվել է. թուրք մասնագետները ստեղծել են մինչև 500 կիլոմետր հեռահարությամբ հրթիռ, որը հաջողությամբ փորձարկվել է:

Երկրորդ փուլում պետք է ստեղծվի մինչև 1500 կիլոմետր հեռահարությամբ հրթիռ, որի փորձարկումը նախատեսված է այս տարեվերջին: Եվ վերջապես երրորդ փուլում ստեղծվելու է մինչև 2500 կիլոմետր հեռահարությամբ հրթիռ: Անկարան իր այս քայլերը բացատրում է նրանով, որ ներկայումս երկրի ՀՕՊ ուժերի տրամադրության տակ չկան հեռահար գործողության այնպիսի միջոցներ, որոնք կկարողանային վայր գցել մեծ հեռահարությամբ բալիստիկ հրթիռները՝ դեռևս երկրի տարածքին մոտենալու ժամանակ:

Սակայն խնդիրն էլ հենց դա է. եթե Թուրքիան իսկապես դիտարկում է ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Չինաստանի, Ֆրանսիայի ու Իտալիայի զենիթա-հրթիռային համալիրների գնման հնարավորությունը, ապա արդյոք դա նշանակո՞ւմ է, որ Թուրքիան հրաժարվում է սեփական միջին հեռահարության հրթիռների արտադրությունից: Սա առաջին հերթին:

Երկրորդ խնդիրն այն է, որ եթե 500-1500 կիլոմետր հեռավորությամբ հրթիռի արտադրությունը կարող է բացատրվել Թուրքիայի համար տարածաշրջանային նշանակության պոտենցիալ ռազմական սպառնալիքներով, ապա մինչև 2500 կիլոմետր հեռահարությամբ հրթիռի արտադրությունն այդ շրջանակներից դուրս է գալիս դեպի գլոբալ բնույթի ռազմական դիմակայության մակարդակ:

Եվ վերջապես, չի բացառվում, որ ռուսական, չինական կամ ֆրանս-իտալական հրթիռային համակարգեր գնելու մասին Անկարայի հայտարարությունն արված լինի սեփական տարածքում դեռևս գոյություն չունեցող ՆԱՏՕ-ի հակահրթիռային վահանի ստեղծումը կանխելու համար՝ վախենալով Իրանի հետագա հնարավոր պատասխան հարվածից: Թուրքիան նախ իրեն վերածում է ռազմական հարվածի թիրախի, իսկ հետո պաշտպանություն է որոնում»:

Թուրք փորձագետ, CNN Türk-ի լուրերի գլխավոր խմբագիր Ֆերհաթ Բորաթավը գտնում է, որ ներկայումս շատ հարմար պահ է Т-Loramids-ի քննարկման համար՝ նկատի ունենալով հունիսի 22-ին Սիրիայի կողմից Միջերկրական ծովում Թուրքիայի ռազմաօդային ուժերին պատկանող F-4 ինքնաթիռի կործանումը.

«Այդ միջադեպից հետո Էրդողանը հայտարարեց, որ Սիրիայի ինքնաթիռներն ու ուղղաթիռները խախտում են Թուրքիայի օդային տարածքը, որոնք վայր գցելու համար Թուրքիան Սիրիայի սահմանին տեղակայել է ՀՕՊ մի շարք միջոցներ: Սակայն Թուրքիայի տրամադրության տակ եղած ՀՕՊ միջոցները հնացած են, արտադրվել են 1950-ական և 1960-ական թվականներին և չնայած հետագա արդիականացմանը, չեն համապատասխանում նոր սերնդի պահանջներին: Անգամ դրանցից նորագույն Stinger համակարգն արտադրվել է 1980 թվականին:

4 միլիարդ դոլար արժողությամբ Т-Loramids-ի նախագիծը կամրապնդի մեր օդային պաշտպանունակությունը: Սակայն մենք պետք է զգույշ լինենք, մենք պետք է մտածենք, թե ի՞նչ կարող ենք սպասել սիրիական ինքնաթիռներից ու ուղղաթիռներից, և ի՞նչ կարող ենք անել բալիստիկ հրթիռների դեմ պայքարի համար: Մեր խնդիրը Սիրիայի հետ է, սակայն բալիստիկ հրթիռներ ունեցող երկիրն Իրանն է:

Մենք նման սխալ գործել ենք նաև նախկինում: Փոխանակ ներդրումներ անեինք անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) արտադրությունում, գնեցինք AWACS վաղաժամ զգուշացման ինքնաթիռ: ԱԹՍ-ների բացակայությունը բարդացրեց PKK-ի դեմ մեր պայքարը, և մենք ստիպված եղանք դրանք խնդրել այլ երկրներից»:

Թուրքական Today’s Zaman թերթի սյունակագիր Լալե Քեմալը կասկածի տակ է դնում 4 միլիարդ դոլարի զենիթա-հրթիռային համալիրների գնման նպատակահարմարությունը. «Զինվորականների նկատմամբ ամբողջական քաղաքացիական դեմոկրատական վերահսկողության բացակայությունն իր կնիքն է թողնում նաև ռազմական խոշոր գործարքների կնքման վրա:

Ցայժմ ո՛չ Թուրքիայի կառավարությունը, ո՛չ էլ խորհրդարանը լրջորեն չեն դիտարկել այն, թե ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի ինչի՞ն են պետք այդ համակարգերը: Հասարակությունը նույնպես իրազեկված չէ այդ մասին: Չէ՞ որ անդամակցելով ՆԱՏՕ-ին՝ Թուրքիան հայտնվել է նրա հովանու ներքո, ինչը վերաբերում է նաև հրթիռային հարձակումներից պաշտպանությանը: Բացի այդ, Մալաթիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի ռադիոտեղորոշիչ կայանը:

Եթե Թուրքիայում գործեր ռազմական ծախսերի, այդ թվում՝ նաև ռազմական գործարքների վերահսկման կառավարական ու խորհրդարանական մեխանիզմ, ապա հնարավոր է՝ Թուրքիան չէր գնի այդպիսի համակարգեր: Պետք է վերամշակման ենթարկվի T-LORAMIDS-ի թանկարժեք նախագիծը, որն արդեն իսկ գրգռել է արևմտյան հրթիռ արտադրողների ախորժակը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում