Il Corriere dello Sport-ը տեղեկացնում է, որ «Ինտեր»-ի պաշտպան Մայկոնը մոտ է Մադրիդի «Ռեալ» տեղափոխությանը: Այդ մասին պաշտոնապես կհայտարարվի մոտ ժամանակներս:
Ըստ պարբերականի` բրազիլացու տրանսֆերի դիմաց «ներաձուրիներ»-ը կստանան 8 մլն եվրո: Հիշեցնենք, որ 2006 թվականին «Ինտեր»-ը Մայկոնին իր կազմ հրավիրելու համար վճարեց 6 մլն եվրո:
30-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում էր նաև Լոնդոնի «Չելսի»-ն, սակայն պաշտպանն իր նախապատվությունը տվեց «Ռեալ»-ին:





































