«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը հայտարարել է, որ կիսապաշտպան Դարեն Ֆլեթչերը աղիների խրոնիկական հիվանդության պատճառով բաց կթողնի ևս մեկ մրցաշրջան:
«Դարենը չի մարզվի մեզ հետ: Ցավում եմ, որովհետև նա լավ ֆուտբոլիստ է և լավ մարդ: Նա պետք է իմանա, որ միշտ տեղ ունի ակումբի կազմում»,- Ֆերգյուսոնին մեջբերում է Mirror-ը:
Հիշեցնենք, որ 28–ամյա շոտլանդացին վերջին անգամ խաղադաշտ է դուրս եկել 2011 թվականի նոյեմբերի 22-ին Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության շրջանակներում պորտուգալական «Բենֆիկա»-ի հետ տեղի ունեցած խաղում:










































