Ավստրիայում անցկացող նախամրցաշրջանային ուսումնամարզական հավաքի շրջանակներում «Կրասնոդար»-ը 2:1 հաշվով պարտության մատնեց հունական «Պանատինաիկոս»-ին:
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը խաղադաշտ դուրս եկավ իր թիմի մեկնարկային կազմում ու մասնակցեց ամբողջ խաղին:
«Կրասնոդար»-ի կազմում աչքի ընկան Ժոաոզինյոն ու Ինտագևը, իսկ մրցակցի կազմում` Պետրոպուլոսը:





































