Եգիպտոսի Ալեքսանդիրա քաղաքում փլուզվել է 11 հարկանի բնակելի շենք: Պատահարի հետևանքով զոհվել է 12 մարդ:
Ինչպես հաղորդում է Russia Today-ը, փլուզվելով` շենքը քանդել է իր կողքին գտնվող ևս երեք շինություն: Ներկայումս չորս մարդու, այդ թվում երկու երեխայի, հնարավոր է եղել ողջ դուրս բերել փլատակների տակից:
Թե ինչն է պատահարի պատճառը` դեռ հայտնի չէ: Շենքը կառուցվել է վերջերս: Ինչպես հաղորդում է եգիպտական Youm 7 թերթը, ենթադրվում է, որ շենքի կառուցման ժամանակ սխալներ են թույլ տրվել:
Փլուզված շինության սեփականատիրոջը փնտրում է ոստիկանությունը:
Ըստ պարբերականի` փլատակների մաքրման աշխատանքերում ընդգրկված են զինվորականները: Պատահարի այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն:










































