Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ Peugeot-Citroen ավտոընկերության պլանները հազարավոր աշխատատեղեր կրճատելու վերաբերյալ անընդունելի են: Այս մասին հաղորդում է BBC-ին:
Հեռուստատեսային հարցազրույցում Օլանդն ասել է, որ անհրաժեշտ է նորից քննարկել մեքենաշինական հսկայի գործարանից 8000 մարդու աշխատանքից հեռացնելու մտադրությունը: Նախագահը կարծում է, որ անհրաժեշտ է մեղմացնել այն հարվածը, որը կարող է նման կրճատումը հասցնել հասարակությանը և յուրաքանչյուր մարդու:
Օլանդը հավելել է, որ մշակվել է երկրի ավտոարտադրությանը պետական օգնության ծրագիր: Այն ընդգրկելու է նաև առաջարկություններ այն մասին, թե ինչպես շահագրգռել գնորդներին գնել ավտոմեքենա, որն արտադրվում է Ֆրանսիայում:











































