Ֆրանսիական ՊՍԺ-ի պաշտոնական կայքի տեղեկացմամբ` թիմը համալրել է «Միլան»-ի բրազիլացի պաշտպան Տիագո Սիլվան: 27-ամյա ֆուտբոլիստի հետ կնքվել է 5 տարվա պայմանգիր: Տրանսֆերային գործարքի արժեքը պաշտոնապես չի հրապարակվում:
Տիագո Սիլվան «Միլան» է տեղափոխվել 2009 թվականի, իսկ մինչ այդ նա հանդես էր գալիս բրազիլական «Ֆլումինենս»-ում: Transfermarkt.de-ն տրանսֆերը գնահատել է 38 մլն եվրո:










































