Marca-ի հետ զրույցում կատալոնական «Բարսելոնա»-ի նախագահ Սանդրո Ռոսելը հերթական անգամ հարցականի տակ է դրել Մադրիդի «Ռեալ»-ի` Լա Լիգայի 2011/12թթ. մրցաշրջանում չեմպիոնության արդարությունը: Ռոսելը բազմիցս է ակնարկել, որ մադրիդցիները չէին կարող չեմպիոն դառնալ առանց մրցավարական օգնության. «Բոլորը գիտեն, որ 2011/12թթ. մրցաշրջանը շատ կասկածելի էր»:
Ռոսելը խոսել է նաև «կապտանռնագույններ»-ի նախկին գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի մասին. «Իմ կյանքը մշտապես կապված է եղել մարզական կազմակերպությունների գործունեության և նրանց հետ կնքած պայմանագրերի հետ: Երբ Պեպը դեռ 23 տարեկան էր, ես նրան օգնեցի պայմանագիր կնքել Nike ընկերության հետ»,- հայտարարել է Ռոսելը:






































