Goal.com-ի տեղեկացմամբ` Հարի Քյուելը ճանաչվել է Ավստրալիայի ֆուտբոլի պատմության մեջ լավագույն խաղացող: Այդ մասին հայտնի է դարձել Սիդնեյում կայացած մրցանակաբաշխության ժամանակ:
Լավագույն ֆուտբոլիստի ընտրության ժամանակ հաշվի են առնվել երկրպագուների, նախկին խաղացողների և փորձագետների կարծիքները:
«Սա մեծ պատիվ է ինձ համար: Մի փոքր հուզված եմ և շնորհակալ եմ նման պարգևի համար: Երբեք չեմ մոռանա այս պահը»,- ասել է Քյուելը:









































