Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության անցած մրցաշրջանի մրցանակային ֆոնդը կազմել է 754 մլն եվրո: Այս գումարը բաժանվելու է 32 ակումբների միջև` հաշվի առնելով գրանցած արդյունքները:
ՉԼ գավաթի խաղարկության չեմպիոն «Չելսի»-ն անցած մրցաշրջանում աշխատել է 59.9 մլն եվրո, իսկ մրցաշարի եզրափակիչի մասնակից «Բավարիա»-ն` 41.7 մլն: Խմբային փուլին մասնակցած յուրաքանչյուր ակումբ, այդ թվում և Դոնեցկի «Շախտյոր»-ը, կստանա 7.2 մլն եվրո:
«Բարսելոնա»-ն վաստակել է 40.6,«Միլան»-ը` 39.9, իսկ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը` 35.2 մլն եվրո:












































