Wednesday, 10 06 2026
17:10
Ուկրաինան ստեղծում է Patriot համակարգի սեփական այլընտրանքը. The Telegraph
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Ֆիդանը կմեկնի Մոսկվա
Սրանք մեկը մյուսից ունիկալ են. Արայիկ Հարությունյան
16:30
Բելֆաստում անկարգություններ են
Հակառակ մանիպուլյացիաներին՝ մեր երկրում հանցագործությունները նվազել են. ՆԳՆ խոսնակ
Հայաստանը կրկին չի մասնակցել ՀԱՊԿ միջոցառումներին. Լավրով
Երևանի հասարակական վայրերում շարունակվում է էլեկտրոնային թափոնների հավաքագրումը
Ալիջան և Աքյաքա անցակետերի բացումով հայ-թուրքական առևտուրը արագ կհասնի 1 մլրդ դոլարի. Yeni Şafak
Մտադիր չենք հանդուրժել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում Երևանի մոտեցումը. Զախարովա
15:30
Չինաստանը և Հյուսիսային Կորեան կարևոր համաձայնությունների են հասել Փհենյանում. Սի Ծինփին
Անհասկանալի և անընդունելի է․ Զախարովան՝ հայաստանյան ընդդիմադիրների «հալածանքների» մասին
15:10
Իրանն ու ԱՄՆ-ը մոտ են մեծ միջուկային գործարքին. մանրամասներ
Ղազախստանը սահմանադրությամբ փակել է Նազարբաևի դարաշրջանը
14:50
Իրանը տարածաշրջանի երկրներին կոչ է արել իրենց տարածքները չտրամադրել ԱՄՆ-ի հարձակումների համար
Նպատակը՝ պառակտում մտցնելն է․ ըստ Զախարովայի՝ ԵՄ-ն փորձում էր վերահսկել ՀՀ-ում ընտրական ցիկլը
14:30
Իրանի զինված ուժերը գրոհել են տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերը ներկայացնող 21 օբյեկտի վրա
Չունենք որևէ դեպք, երբ առանց դատարանի թույլտվության՝ ՀԿԿ-ն իրականացրել է գաղտնալսում․ Նահապետյան
14:10
Մոսկվան և Կիևը փոխադարձ հարվածներ են հասցրել. Ուկրաինայում կան վիրավորներ
ՀԿԿ նախագահը խոստանում է նոր բացահայտումներ, խուզարկություններ, ձերբակալություններ, հետապնդումներ
13:50
Այս տարի Հայաստանում կանխատեսվում է ՀՆԱ-ի շուրջ 5.25% աճ. ԱՄՀ
Եթե կա արձանագրություն, ձայների փոշիացում լինել չի կարող․ ԿԸՀ նախագահը՝ ընտրությունների մասին
«Ռոսսելխոզնադզոր»-ը ամսական մոնիտորինգ է անցկացնում հայկական արտադրանքի նկատմամբ
Ձայների վերահաշվարկի պատշաճ դիմում շատ քիչ ենք ստացել․ ԿԸՀ նախագահ
Շնորհավորական ուղերձ Ազգային ժողովի ընտրությունների կապակցությամբ
Ընդդիմության համար շահեկան է բոլոր քրեական գործերը պիտակավորել քաղաքական հետապնդում անունով․ Գալյան
12:50
Team Telecom Armenia-ն կապահովի Firebird-ի AI մեգանախագծի կոմունիկացիոն և ինտերնետ ենթակառուցվածքը
Ընտրակեղծարարության հետ պայքարը կապ չունի ԿԸՀ-ի, ընտրական համակարգի հետ․ Հովակիմյանը՝ Նազարյանին
12:30
Արաղչին թուրք և սաուդցի գործընկերների հետ հեռախոսազրույցներում քննարկել է տարածաշրջանային վերջին զարգացումները
Քրեական օրենսգիրքը խախտող քաղաքական ուժը չպե՞տք է որևէ պատասխանատվություն կրի․ Նազարյանը՝ Գալյանին

ԵՊՀ-ն դատի է տվել Հ1-ի «Բանաձև» ՍՊԸ-ին. Դատարանի վճիռը` հունիսի 30-ին

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր ավարտվեց Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնի և նույն ամբիոնի դասախոս Արա Գաբուզյանի` պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման հրապարակայնորեն ներողություն խնդրելու և հերքման պարտավորեցնելու մասին հայցով դատաքննությունը ընդդեմ «Բանաձև» ՍՊԸ-ի և Սիրակ Եղիազարյանի:

Հիշեցնենք, որ պետհամալսարանը վիճարկում է «Ականատես» հաղորդման «Իրավախախտ իրավագետը» վերնագրով պատմության մեջ արծարծված տեղեկությունները:

Հայցվոր կողմը պահանջում է Սիրակ Եղիազարյանին, Սոնա Հարությունյանին, «Բանաձև» ՍՊԸ-ին պարտավորեցնել հրապարակային, բանավոր ներողություն խնդրել ԵՊՀ-ից և քրեական իրավունքի ամբիոնի վարիչ Արա Գաբուզյանից Հ1-ի այլ հեռուստահաղորդմամբ, քանի որ «Բանաձևն» այլևս չի հեռարձակվում Հ1-ով, ինչպես նաև դատարանի վճիռը հրապարակել http://akanates.banadzev.com ինտերնետային կայքում:

Հունիսի 30-ին դատարանը կհրապարակի այս գործով վճիռը: Այս մասին «Առաջին լրատվականին» հայտնեց ԵՊՀ քրեական ամբիոնի վարիչ Արա Գաբուզյանը:

Նշենք, որ հաղորդումը պատմում է Սիրակ Եղիազարյանի մասին, որը դիմել է մայր բուհի մագիստրատուրա, սակայն նրա գրավոր աշխատանքը անբավարար է գնահատվել առանց բովանդակությունը ստուգելու` միայն ծավալին նայելով: Ըստ հաղորդման` դասախոսը փորձել է դիմորդին ոստիկանությանը հանձնել միայն այն պատճառով, որ երիտասարդը համարձակվել է բողոքարկել:

Հաղորդաշարում Սիրակ Եղիազարյանը պատմում է, որ ընդունելության քննություն է հանձնել Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրա ընդունվելու համար: Քննությունը հանձնելուց հետո պարզվել է, որ կտրվել է` ստանալով 5 միավոր, թեև մասնագետներն ասել են, որ իր գրավորն արժանի էր ավելի բարձր գնահատականի, քան ընդունվելու համար նվազագույն 8 միավորի շեմն է: Սիրակը բողոքարկել է քննության արդյունքը: Ըստ նրա` Ա. Գաբուզյանը իրեն կանչել է իր մոտ ու ասել, որ իրականում իրենք գրավորի բովանդակությանը չեն նայում, իրենց համար կարևոր է ծավալը: Հետո իրեն անվանել է դեմագոգ ու հեռախոսն է փնտրել, որ ոստիկանություն կանչի:

Հայցվորները նշում են, որ վերոնշյալը իրականությանը չհամապատասխանող արտահայտություն է, քանի որ քրեական իրավունքի ամբիոնի դասախոսները, այդ թվում նաև Արա Գաբուզյանը, նման բան Սիրակին չեն ասել: Իսկ պատասխանողի պնդումը համարում են զրպարտություն Քրեական իրավունքի ամբիոնի վերաբերյալ, քանի որ կասկածի տակ է դնում ամբիոնի դասախոսների կողմից գրավոր աշխատանքների արդար և օբյեկտիվ գնահատումը, ազդակ է ստեղծում այլ դիմորդների համար` կասկածելու ամբիոնի անաչառությանը:

Ըստ ԵՊՀ-ի` վերնագրի «Իրավախախտ» բառը զրպարտիչ կամ վիրավորական է քաղաքացիական իրավունքի ցանկացած սուբյեկտի համար: Այն առավել ևս վիրավորական և զրպարտիչ բնույթ ունի, երբ վերաբերում է դասախոս, իրավաբանական գիտությունների դոկտոր իրավաբանին:

Ըստ հայցվորների` ողջ հաղորդումը, ըստ էության, ուղղված է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնին զրպարտելուն, և դա ապացուցվում է հաղորդման վերջում հաղորդավարի հետևյալ արտահայտությամբ.

«Պատմությունը մեկ դասախոսի կամ մեկ ամբիոնի սխալի մասին է, սա դեռ չի նշանակում, որ ապականված է ամբողջ կրթական համակարգը, բայց որպեսզի մեկ մեղավորը պատժվի ու նրա վատ օրինակը մոլախոտի պես չտարածվի… »:

Հայցվորները համարում են, որ տպավորություն է ստեղծվում, որ հաղորդման ընթացքում խոսվում է ՀՀ-ում կոռուպցիայի օջախի մասին, որը շտապ պետք է մարել, և դրա առաջամարտիկն է դարձել «Ականատես» հաղորդաշարը: Հայցվորները ավելացնում են, որ հաղորդումը, դիտավորյալ նսեմացնելով հայցվորներին, փորձում է լսարան շահել և հիմնավորել դոնոր կազմակերպության կողմից կոռուպցիան քննադատելու համար ստացած գումարները:

Հայցվորները նաև կարծում են, որ հաղորդումը, ի դեմս հաղորդավարի հետևյալ արտահայտության` «Գուցե այս պահին, հերթական խաբեբային… », վիրավորում է նաև հայցվորներին` նրանց խաբեբա անվանելով:

Ելնելով վերոգրյալից` հայցվորները կարծում են, որ «Բանաձև» ՍՊԸ կողմից պատրաստվող և հեռարձակվող «Ականատես» հաղորդման ընթացքում վիրավորանքի և զրպարտության միջոցով արատավորվել են ԵՊՀ-ի, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնի և Քրեական իրավունքի ամբիոնի վարիչ, իրավագիտության դոկտոր Արա Գաբուզյանի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում