Լոնդոնի «Չելսի»-ի 3 նորեկներն ընտրեցին իրենց մարզահագուստի համարները, որով հանդես են գալու 2012/13թթ մրցաշրջանում:
Բելգիացի հարձակվող Քևին դե Բրյունեն ընտրեց 14 համարը, նրա հայրենակից Էդեն Ազարը`17-ը, որը նախկինում պատկանում էր պորտուգալացի պաշտպան Ժոզե Բոսինգվային, իսկ գերմանացի կիսապաշտպան Մարկո Մարինը կխաղա 21 համարի մարզահագուստով:








































