Armchess.am-ը տեղեկացնում է, որ Երևանում ավարտվեց ԼՂՀ-ի անկախության 20-ամյակին նվիրված մրցաշարը: 9 հնարավորից վաստակելով 6 միավոր, առաջին մրցանակը նվաճեց միջազգային վարպետ Կարեն Հ. Գրիգորյանը: Հաղթողից կես միավորով ետ մնաց Գրիգոր Դիլանյանը:
Երրորդ մրցանակին արժանացավ Տիգրան Ս. Պետրոսյանը, որը վաստակեց 5 միավոր և լրացուցիչ ցուցանիշներով առաջ անցավ երեք այլ մասնակիցներից:






































