«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նորաթուխ ֆուտբոլիստ Շինջի Կագավան խոստովանել է, որ «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում հանդես գալն իր մարզական կարիերայի ամենաբարդ մարտահրավերներից է:
«Ուրախ եմ հանդես գալ այնպիսի ակումբում, որտեղ յուրաքանչյուր օր կարող եմ մասնագիտական առաջընթաց արձանագրել: Սա անկասկած իմ մարզական կարիերայի ամենամեծ մարտահրավերն է: Հուսով եմ, որ անընդհատ կկարողանամ կատարելագործվել:
«Մանչեսթեր Յունայթեդ»-ը բարձրակարգ ակումբ է: Պետք է նշեմ, որ կարիերայիս կարևորագույն քայլն եմ կատարել: Հուսով եմ՝ կկարողանամ հարմարվել Պրեմիեր Լիգայի խաղաոճին»,- հայտարարել է ֆուտբոլիստը:
Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնի կարծիքով՝ նախամրցաշրջանային տուրը կօգնի Կագավային թիմի մի մաս դառնալ և հաղթահարել լեզվական պատնեշը:








































