«Միլան»-ի կենտրոնական պաշտպան Տիագո Սիլվայի գործակալ Պաուլո Տոնետոն բրազիլական մամուլին տված հարցազրույցում գնահատել է իր հաճախորդի` ֆրանսիական «Պարի Սեն-Ժերմեն»-ում հայտնվելու հնարավորությունները:
«Տիագոն երկարաձգել է պայմանագրի ժամկետը, քանի որ զգում էր, որ իրեն բարձր են գնահատում և քանի որ ակումբն էր խնդրել այդ մասին: Պետք է նշեմ, որ առաջիկա 2-3 տարիներին «ՊՍԺ»-ն դառնալու է Եվրոպայի լավագույն ակումբ, նույնիսկ եթե նրանք չկարողանան ձեռք բերել Իբրայի և Տիագոյի տրանսֆերները: Ակումբը մեծ ներուժ ունի, բացի այդ՝ այն չի տուժել տնտեսական ճգնաժամի պատճառով»,- ասել է գործակալը:








































