Թուրքական «Գալաթասարայ»-ի պաշտոնական կայքի տեղեկացմամբ` ակումբը 4 տարվա պայամանգիր է կնքել Համիթ Ալթինթոփի հետ: Տրանսֆերային գործարքի արժեքը կազմել է 3.5 մլն եվրո: Ֆուտբոլիստը տարեկան կսատան 3 մլն եվրո աշխատավարձ:
29-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել «Շալկե»-ի և «Բավարիա»-ի կազմում, իսկ 2011 թվականի մայիսին ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»:
«Ես ուրախ եմ կրկին աշխատել Ֆատիխ Թերիմի հետ»,- հայտարարել է Համիթը` «Գալաթասարայ» տեղափոխվելուց հետո:
Նշենք, որ մասնագետի գլխավորությամբ Ալթինթոփը խաղացել է Թուրքիայի ազգային հավաքականի կազմում` 2005-2009 թվականներին:









































