Грузия Online-ի փոխանցմամբ՝ Արևելյան Վրաստանում սպանվել է 19-ամյա զինծառայող Կոբա Մախարաշվիլին: Նա ծառայում էր Գորիի զորամասում և զոհվել է բերանի ուղղությամբ արված կրակոցից:
Զինծառայողի հարազատները հայտնել են, որ մահվանից օրեր առաջ Կոբան խնդրել է իրեն տեղափոխել այլ զորամաս: Նրանք հավելել են, որ դեռ տեղյակ չեն, թե իրականում ինչ է տեղի ունեցել Կոբայի հետ՝ ընդգծելով, որ ոմանց ասելով՝ նրան սպանել են, իսկ ոմանք էլ պնդում են, թե Կոբան ինքնասպանություն է գործել:
Զինծառայողի զոհվելու կապակցությամբ հարուցվել է քրեական գործ: Հետաքննությունն իրականացնում է ռազմական ոստիկանությունը:








































