Այսօր Հարավաֆրիկյան Հանրապետությունում մարդկանց տեղափոխող բեռնատարի և ապրանքատար գնացքի բախման հետևանքով զոհվել է շուրջ 30 մարդ: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, դեպքը տեղի է ունեցել Մպումալանգա մարզում:
Երկաթուղային անցումի մոտ բեռնարարի վարորդը, որի թափքում եղել են գյուղատնտեսության աշխատակիցներ, չի նկատել մոտեցող գնացքը և բախվել է նրան:
Նախնական տվյալներով՝ բեռատարի թափքում եղել է շուրջ 55 մարդ: Վիրավորների թիվը չի նշվում:










































