Ամերիկյան Washington Post թերթի փոխանցմամբ՝ վերջին երկու շաբաթներին նվազել է Թուրքիայից Սիրիա զենքի մատակարարման հոսքը: Այս մասին հայտարարել են սիրիացի ապստամբները, որոնք դա պայմանավորում են հունիսի 22-ին Սիրիայի կողմից թուրքական F-4 ինքնաթիռի կործանումով:
Դրանից անհանգստացած թուրքերը արգելք են դրել զենքի մատակարարումների վրա: Սիրիայի Ազատ բանակի անդամներից մեկը հայտարարել է, որ նվազել է նաև Կատարից և Սաուդյան Արաբիայից գումարի ներհոսքը: Ուշագրավ է, որ Ռուսաստանը նույնպես նվազեցրել է Սիրիայի իշխանությանը զենքի մատակարարման ծավալը:






































