Goal.com-ը տեղեկացնում է, որ Մադրիդի «Ռեալ»-ը պատրաստ է 40 մլն ֆունտ առաջարկել «Տոտենհեմ»-ի կիսպաշտպան Լուկա Մոդրիդչի տրանսֆերի դիմաց:
Դեռև ամառվա սկզբում իսպանացիները Մոդրիչի տրանսֆերի դիմաց պատրաստ էին զիջել Նուրի Շահինի իրավունքները, ինչպես նաև գումարային փոխհատուցում վճարել, բայց այժմ խոսքը միայն գումարային փոխհատուցման մասին է:
«Տոտենհեմ»-ի նախագահ Դենիել Լևին ցանկանում է ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց ստանալ 50 մլն ֆունտ, բայց ոչ ոք չի պատրաստվում նման գումար առաջարկել:
The Telegraph-ի տեղեկացմամբ` խորվաթ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում է նաև ՊՍԺ-ն, սակայն վերջինս նախընտրում է տեղափոխվել Իսպանիա:
Եթե Մոդրիչի տրանսֆերային գործարքը կայանա, «Տոտենհեմ»-ը կփորձի ձեռք բերել «Պորտու»-ի կիսապաշտպան Ժոաո Մոուտինյոյի իրավունքները` վճարելով 30 մլն ֆունտ:









































