Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախկին փոխնախարար Դեն Ջարվիսը նշանակվել է պաշտպանության նախարար։ Այս մասին հայտնել է Միացյալ Թագավորության կառավարության ղեկավարի գրասենյակը։ 53-ամյա քաղաքական գործիչը փոխարինել է Ջոն Հիլիին, որն ավելի վաղ հայտարարել էր իր հրաժարականի մասին։
«Թագավորը (Չարլզ III) գոհունակությամբ հաստատել է հետևյալ նշանակումը. Բրիտանական կայսրության շքանշանի ասպետ, խորհրդարանի անդամ Դեն Ջարվիսը պաշտպանության նախարարի պաշտոնում», – ասվում է կառավարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։











































