«Մանչեսթեր Սիթի»-ի երկրպագուները ռեկորդային կարճ ժամանակահատվածում գնել են 2013/14թթ մրցաշրջանի 36.000 բաժանորդագրությունները` չնայած տոմսերի 9%-անոց գնաճին:
«Սիթի»-ի երկրպագուների նման ակտիվությունը պայմանվորված է թիմի`Անգլիայի չեմպիոնի կոչումը նվաճելու հետ:
36.000 բաժանորդագրությունների վաճառքից «քաղաքայիններ»-ը 52 մլն եվրո եկամուտ են ունեցել: Ընդ որում` 2011/12թթ մրցաշրջանի բաժանորդագրություն ունեցող երկրպագուների մեծամասնությունը երկարաձգել է դրանց ժամկետը: Տոմսերի մյուս մասը վաճառվել է 1.5 ժամվա ընթացքում:








































