Իսրայելական ZMAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Լոնդոնում հրապարակվող «Ալ-Կուդս ալ-Արաբի» թերթը հայտնել է, որ Սիրիայի հակաօդային պաշտպանությունը հունիսի 22-ին ոչնչացրել է թուրքական ոչ թե 1, այլ 2 մարտական ինքնաթիռ: Թերթն այս պլանում վկայակոչում է սիրիացի իրազեկ աղբյուրին:
Վերջինս հայտնել է, որ Միջերկրկան ծովում կործանված այդ ինքնաթիռների միջև տարբերությունն այն է, որ դրանցից միայն մեկի անձնակազմին է հաջողվել կատապուլտի ենթարկվել ու փրկվել: Աղբյուրը հավելել է, որ ի պատասխան դրա՝ թուրքական 5 կործանիչներ ներխուժել են Սիրիայի օդային տիրույթ:






































