Comic-Con ամենամյա փառատոնը, որը կոմիքսների սիրահարների պաշտելի իրադարձությունն է, մեկնարկել է ամերիկյան Սան Դիեգո քաղաքում:
Ինչպես տեղեկացնում է Itar-Tass-ը, միջոցառման ընթացքում զվարճանքների սիրահարները կարող են շփվել պրոֆեսիոնալների հետ:
Փառատոնը սկզբում ներկայանում էր որպես կոմիքսների ցուցահանդես, սակայն ժամանակի ընթացքում այն ընդլայնվել է և իր մեջ ներառել փոփ-մշակույթի այլ տարրեր, ինչպիսիք են՝ անիմացիան, մանգան, վիդեոխաղերը, գիտաֆանտաստիկ ֆիլմերն ու գրականությունը:












































