Վրացական «Ալիա» թերթին տված հարցազրույցի ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Պետրե Մամրաձեն, որը նախկինում գտնվել է իշխանական էշելոններում, հայտարարել է, որ հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններում պարտություն կրելու դեպքում նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ու նրա շրջապատը պատրաստվում է Ռուսաստանին մեղադրել երկրի ներսում խռովության նախապատրաստման մեջ:
Նա հավելել է, որ ընտրությունների կեղծման դեպքում ժողովրդական հնարավոր զանգվածային ելույթների պարագայում Վրաստանի իշխանությունները մտադիր են Կրեմլին մեղադրել խռովության կազմակերպման մեջ ու սկսել զանգվածային ձերբակալություններ:
Մամրաձեն ընդգծել է, թե երկրի ղեկավարությունը հասկանում է, որ եթե չպահի իշխանությունը, ապա իրենցից շատերը կհայտնվեն ազատազրկման մեջ, ինչի համար էլ պատրաստ են կիրառել ամենակոշտ միջոցները ընտրությունների ժամանակ ընդդիմության հաղթանակը բացառելու համար:











































