Wednesday, 17 06 2026
Մեկնարկել է Hospitality Investment Forum Yerevan 2026 միջազգային ներդրումային համաժողովը
13:30
Իրանը սկսել է նավթի արտահանումն ԱՄՆ-ի շրջափակման դադարեցումից հետո. CNN
Այս ընտրությունները ցույց տվեցին՝ ունենք որոշակի բացեր, որոնք հաշվի չենք առել․ Ալխաս Ղազարյան
13:10
ԱՄՆ-Իրան համաձայնագիրը կներառի Իսրայելը, Լիբանանը և Պարսից ծոցի երկրները․ Վենս
Օնլայն շահումով խաղերը ծայրահեղ հասանելի են դարձել․ ներդրվելու է եռաստիճան պաշտպանական համակարգ
12:50
ԱՄՆ Սենատը մերժել է Իրանում Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակելու վերաբերյալ բանաձևը
Պարտավոր ենք նշել Նավասարդը՝ որպես մեզ ազգը միավորող գործոն․ Գեղամ Նազարյան
12:30
300 միլիարդ դոլար՝ Իրանի տնտեսության վերականգնման համար
Մինչև հիմա իրար լավ չենք ճանաչել․ Գեղամ Նազարյանի առաջարկները՝ տոնացույցի վերաբերյալ
12:10
G7-ի առաջնորդները վերահաստատել են հանձնառությունը Հյուսիսային Կորեայի ապամիջուկայնացմանը
Պետությունը պետք է հոգա քաղաքացուն բարոյական տեռորից ապահովագրելու կարիքը
11:50
ԱՄՆ-ն մերժել է Իսրայելի խնդրանքը՝ ծանոթանալու Իրանի հետ կնքված փոխըմբռնման հուշագրի դրույթների հետ. ԶԼՄ-ներ
«Գոնե մի 100 մանեթ տան, որ մերոնց էլ համոզեմ ընտրեն»․ՀԿԿ-ն հրապարակել է ԲՀԿ աջակիցների զրույցը
11:30
Ճապոնիայում առաջարկել են քննարկել միջուկային զենքի ներկրման արգելքի վերացման հարցը
Փոքր Վեդի բնակավայրի միջնակարգ դպրոցը կառուցված է. վարչապետ
11:10
Զելենսկին փորձել է համոզել Թրամփին պահպանել Եվրոպայի դերակատարությունը
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ՏՀԶԿ Գլոբալ ֆորումի Ասիական նախաձեռնության 10-րդ հանդիպմանը
10:50
ԵՄ-ն՝ Հայաստանի կողքին. Բրյուսելը նախապատրաստում է առևտրային արտոնություններ
Համայնքային հողերն ազատվել են ինքնակամ կառուցված շինություններից
10:30
G7-ի ղեկավարները խոստացել են ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ և զենք Ուկրաինային
Փամբակ գետում հայտնաբերվել է 7-ամյա աղջկա մարմինը
10:10
G7-ի ղեկավարները համատեղ հայտարարությամբ աջակցել են ԱՄՆ-ի և Իրանի միջև պայմանավորվածություններին
Ընտրակաշառքը հանցագործություն է, դրա համակարգային ազդեցությունը՝ սահմանադրական խնդիր
Անահիտ Մանասյանը Բեռլինում ելույթ է ունեցել ՄԻԵԴ վճիռների կատարմանը նվիրված միջազգային միջոցառմանը
Սպասվում է կարճատև անձրև
Իրան–ԱՄՆ հնարավոր համաձայնությունը ակնհայտ կդարձնի, որ «3+3» ձևաչափը մեռած է
Մատակարարման արգելքները քաղաքականության հետ կապ չունեն. «Ռոսսելխոզնադզոր»
09:10
Հունգարիայում նույն անձը չի կարողանա երկու անգամից ավելի լինել վարչապետ
Հրվ. Կովկասը Ֆիդան-Լավրով բանակցությունների առանցքում. ի՞նչ են քննարկել երկու արտգործնախարարները
08:50
FBI-ն կանխել է Սպիտակ տան բակում ծրագրված հարձակումը

«Մենք Ադրբեջանի դրոշը կբարձրացնենք Ստեփանակերտում». Իլհամ Ալիև

Ադրբեջանական ANS PRESS-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2012 թվականի առաջին կիսամյակին սոցիալ-տնտեսական զարգացման արդյունքներին ու առաջիկա առաջադրանքներին նվիրված՝ նախարարների կաբինետի նիստի ժամանակ անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը.

«Հետագա ամիսներին ու տարիներին արտաքին քաղաքական դաշտում մեր կապերն ավելի ընդգրկուն կլինեն: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում մենք ունենք սկզբունքային դիրքորոշում: Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չի եղել և չի էլ լինի բանակցությունների առարկա: Ադրբեջանը կվերականգնի իր տարածքային ամբողջականությունը: Ես որևէ կասկած չունեմ դրանում:

Բանակցային գործընթացը որոշակիորեն կանգ է առել՝ չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների նոր հայտարարությանը, որում հաստատվում է ստատուս-քվոյի անընդունելիությունը: Դեռ կոնկրետ, ռեալ քայլեր չեն կատարվում ստատուս-քվոյի փոփոխման ուղղությամբ: Ստատուս-քվոն պետք է փոխվի, դա անխուսափելի է: Ստատուս-քվոյի փոփոխությունը նշանակում է գրավված տարածքներից հայկական զորքերի դուրսբերում, որից հետո խնդիրը շուտով կկարգավորվի:

Վերջին շրջանում ես սկսել եմ մեծ ուշադրություն հատկացնել ժողովրդագրական խնդրին: Այսօր մեր բնակչությունը հասել է 9.3 միլիոնի և մի քանի տարի անց կհասնի 15-20 միլիոնի: Այսինքն, դա բնական գործընթաց է: Մինչդեռ Հայաստանում պատկերն այլ է. այս տարվա առաջին 5 ամիսներին այն մշտական հենքով լքել է 80,000 մարդ: Մինչև տարեվերջ այդ ցուցանիշը կհասնի 170-200,000-ի:

Հնարավոր է՝ Հայաստանի ղեկավարությանն ուրախացնում է, որ երկրի բնակչությունը նվազում է: Չէ՞ որ այնտեղ չկան աշխատատեղեր ու գումարներ, տնտեսություն ու արդյունաբերության, չկա ոչ մի հեռանկար: Որքան քիչ լինի Հայաստանի բնակչությունը, այնքան քիչ կլինի նրա կառավարության վրա ընկած բեռը: Մինչդեռ մենք հզորացնում ենք մեր տնտեսությունն ու մեծացնում բնակչության թվաքանակը, ինչն անհրաժեշտ է նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման պլանում: Մենք կլուծենք այդ հարցը, և Ադրբեջանի դրոշը կբարձրացնենք Ստեփանակերտում»:

Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը մշտապես աչքի է ընկել և ընկնում ռազմատենչ ու դատարկ հայտարարություններ հնչեցնելով։ 1992 թվականին Ադրբեջանի նախագահի պաշտոնում Այազ Մութալիբովին փոխարինած Աբուլֆազ Էլչիբեյն իր երդման արարողության ժամանակ հայտարարեց. «Արդեն 100 օր անց ես թեյ կխմեմ հայերից մաքրված Ստեփանակերտում, ապա ոտքերս կլվանամ Սևանա լճում»:

Ընդ որում՝ հոխորտացող Էլչիբեյը խոստացել էր ինքնասպանություն գործել, եթե չիրագործի իր այդ խոստումը: Սակայն երդմնազանց ադրբեջանցին իր խոստմանը տեր չեղավ և 2000 թվականի օգոստոսի 22-ին իր մահկանացուն կնքեց Անկարայի հիվանդանոցում, ուր բուժվում էր քաղցկեղից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում