Օդեսայի հեղեղումը կարող է հանգեցնել Սև ծովի կեղտոտմանը, հայտարարել է Ռուսաստանում Greenpeace ծրագրի տնօրեն Իվան Բլոկովը:
Վատ եղանակի պատճառով Օդեսայի հեղեղումը կարող է հանգեցնել Սև ծովի աղտոտմանը: Բանն այն է, որ այդպիսի արդյունաբերական քաղաքներում ջրի հսկա ծավալները լվանում են արդյունաբերությունների պահեստների թունավոր նյութերը, որոնք կուտակվել են տարիների ընթացքում: Ակնհայտ էկոլոգիական վտանգ կարող են ներկայացնել նաև նավթամթերքները, ինչպես նաև նման իրավիճակում յուրաքանչյուր քաղաքում չեն աշխատում կոյուղային համակարգերը, և այդ ամենը կգնա ծով»,- Բլոկովի խոսքերը մեջբերում են ռուսական ԶԼՄ-ները:








































