«Սաութhեմփթոն»-ի նախկին պաշտպան Կլաուս Լունդեկվամը հանդես է եկել իր թիմի որոշ խաղերի պայմանավորված բնույթ կրելու մասին հայտարարությամբ:
Կլաուս Լունդեկվամը հայտնել է, որ 1996-2008 թվականներին իր թիմի ֆուտբոլիստներն ու մրցակցի ավագը պայմանավորվածություն էին ձեռք բերում հանդիպումների տարբեր իրադարձությունների շուրջ և դրանց վրա խաղադրույքներ կատարում:
«Ես չեմ հպարտանում մեր արարքով: Որոշ ժամանակ նման քայլի էինք դիմում գրեթե յուրաքանչյուր շաբաթ: Մենք պայմանավորվածություն էինք ձեռք բերում հակառակորդ թիմի ավագի հետ` առաջին հարվածի, առաջին անկյունայինի, դեղին քարտերի և 11 մետրանոցների վրա խաղադրույքներ կատարելու շուրջ: Որևէ անգամ պայմանավորվածությունը չի ազդել խաղի արդյունքի վրա»,- հայտնել է ֆուտբոլիստը:
ՖԻՖԱ-ն չէր կարող անուշադրության մատնել նման երևույթը: Լունդեկվամի հայտարության վերաբերյալ հետաքննություն է սկսվել:










































