Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Հալկն իր կարծիքն է հայտնել 2012 թվականի Օլիմպիադայի ֆուտբոլային մրցաշարի մասին:
«Ես առաջին անգամն եմ մասնակցելու Օլիմպիական խաղերին: Անչափ երջանիկ եմ: Երկրպագուների աջակցությունն ինձ ոգևորում է: Ես պատրաստ եմ օգտակար լինել թիմին:
Յուրաքանչյուր մարդ իր կարծիքն ունի: Ես հիանում եմ Ռոմարիոյով: Նա իմ կուռքն է, ինչպես նաև Ռոնալդոն: Ցանկանում եմ նրանց նման ֆուտբոլ խաղալ»,- 25-ամյա ռմբարկուի խոսքերը մեջբերում են բրազիլական լրատվամիջոցները:









































