Ռուսաստանի ֆուտբոլի միությունը քննարկում է երկրի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Դիկ Ադոկատի դեմ դատական հայց ներկայցնելու հնարավորությունը:
Հիշեցնենք, որ հոլանդացի մասնագետը ՌՖՄ-ից պահանջում է իր հուլիս ամսվա աշխատավարձը, որը կազմում է 300.000 եվրո:
Մարզչի` ՌՖՄ-ի հետ կնքած պայմանագրի ժամկետը լրանում է հուլիսի 15-ին, սակայն մասնագետը թիմը լքել է հունիսի 16-ին` «Եվրո-2012»-ի շրջանակներում Հունաստանի ընտրանուց կրած պարտությունից հետո: Ինչից ելնելով` ՌՖՄ-ն հայտարարել է, որ Ադվոկատը խախտել է համաձայանգրի պայմանները և իր աշխատավարձը կարող է ստանալ միայն դատարանի միջոցով:










































