Football Italia-ի տեղեկացմամբ` հարձակվող Ֆիլիպո Ինձագին, ով անցած մրցաշրջանից հետո հեռացավ «Միլան»-ից, չի պատրաստվում ավարտել իր մարզական կարիերան:
Չնայած այն բանին, որ 38-ամյա ֆուտբոլիստին մարզչական աշխատանք են առաջարկել միլանցիների երիտասարդական ակադեմիայում, նա քննարկում է «Ատալանտա»-յում խաղալու տարբերակը: Նշենք, որ խաղացողն ակումբի կազմում հանդես է եկել 1996/97թթ մրցաշրջանում, երբ անցկացնելով 33 հանդիպում` դարձել է 24 գոլի հեղինակ:
«Ատալանտա»-ն Ինձագիին առաջարկել է 1 տարվա համաձայնագիր, որից հետո իտալացին մարզչական աշխատանք կստանա երիտասարդական թիմում:
TuttoAtalanta-ի հաղորդմամբ` կողմերն արդեն իսկ համաձայանության են եկել պայմանգրի ֆինանսական կողմի վերաբերյալ և մոտ են համաձայանգրի ստորագրմանը:






































