Երեկ` հուլիսի 10-ի երեկոյան, նոր Նորքի 4-րդ զանգվածի 1-ին հատվածի 12 շենքում հարբած երկու եղբայրները ծեծել են շտապօգնության բժշկին: Այս մասին «Առաջին լրատվական»-ին տեղեկացրին ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Եղբայրները շտապօգնություն են զանգահարել ընտանիքի անդամներից մեկի վատառողջ լինելու պատճառով: Բուժաշխատողների տեղ հասնելուն պես երիտասարդները նրանց հետ վիճել են ուշանալու պատճառաբանությամբ: Ապա վեճը վերածվել է ծեծկռտուքի, ինչ արդյունքում բժիշկը թեթև մարմնական վնասվածքներ է ստացել:
Գործով նախաքննություն ընթանում: