Ֆրանսիական ՊՍԺ-ն պատրաստ է «Միլան»-ի ֆուտբոլիստներ Տիագո Սիլվայի ու Զլատան Իբրահիմովիչի տրանսֆերների դիմաց «ռոսսոներիներ»-ին 60 մլն եվրո վճարել։
L’Equipe-ը տեղեկացնում է, որ ակումբների ներկայացուցիչներ Ադրիանո Գալիանին և Լեոնարդոն մոտ ժամանակներս կհանդիպեն ու կքննարկեն ֆրանսիական ակումբի առաջարկը։
Հիշեցնենք, որ Տիագո Սիվայի հետ նոր պայմանագիր ստորագրելուց հետո «Միլան»-ը հայտարարեց, որ 2012 թվականի ամառային տրանսֆերային պատուհանն ակումբի համար փակված է։










































