Ռուսաստանն ու Բելառուսը սկսում են գործնականում իրականացնել միասնական տարածաշրջանային հակահրթիռային պաշտպանութան համակարգ ստեղծելու ծրագիրը: Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է Ռուսաստանի ռազմաօդային ուժերի ՀՀՊ հարցերով գլխավոր հրամանատարի տեղակալ, գեներալ մայոր Պավել Կուրաչենկոն:
Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը՝ նրա խոսքերով՝ միասնական ՀՀՊ համակարգեր տեղադրելու համաձայնագիրն արդեն վավերացվել է: Ռուսաստանի նախագահը ստորագրել էր հրամանը 2009 թ., նրա բելառուսցի գործընկերը՝ այս տարվա փետրվարին:
Ռուսաստանը պատրաստվում է միասնական ՀՀՊ տարածաշրջանային համալիրներ ստեղծել նաև Հայաստանի հետ: «Հաջորդ տարի փաստաթղթերը կներկայացնենք մեր պետությունների խորհրդարաններ»,- ասել է Կուրաչենկոն:









































