Իտալական մամուլին տված հարցազրույցում «Միլան»-ի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին խոսել է Թուրինի «Յուվենթուս»-ի տիտղոսների մասին։ «Յուվենթուս»-ի ներկայացուցիչները պնդում են, որ անցած մրցաշրջանում թիմը նվաճեց իր 30-րդ սկուդետոն (գումարում են նաև «կալչիոպոլի»-ի արդյունքում թիմի ակտիվից հանված չեմպիոնական գավաթը)։
«Քանի՞ սկուդետո ունի «Յուվենթուս»-ը։ Բոլորը սխալ են այդ հարցում, նույնիսկ նրանք, ովքեր կարծում են, որ թիմը չեմպիոնական 30 գավաթ ունի։ «Յուվենթուս»-ը 31 սկուդետո ունի։ Նրանք հաղթել են նաև Բ Սերիայում»,- հեգնանքով նշել է 44-ամյա մասնագետը։








































