Ուզբեկստանը չի պատրաստվում դուրս գալ ԱՊՀ ՀՀՊ միացյալ համակարգից: Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է Ուզբեկստանի ռազմաօդային ուժերի և հակաօդային պաշտպանության զորքերի հրամանատար Էլմուրադ Մաշրապովը ԱՊՀ ՀՀՊ հարցերին նվիրված համակարգող կոմիտեի նիստի արդյունքների ամփոփումից հետո: Այս մասին տեղեկացնում է RIA Novosti-ն:
«Մենք չունենք ԱՊՀ ՀՀՊ միացյալ համակարգից դուրս գալու ծրագիր: Մենք պետք է մասնակցենք զորավարժություններին»,- ասել է Մարշրապովը:
Մի քանի օր առաջ Ուզբեկստանը հայտարարել էր ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին:









































