Грузия Online-ի փոխանցմամբ՝ Աջարիայի շրջանի Ուրեխի վայրում (Բաթում) արդեն մեկ շաբաթ է, ինչ տեղի է ունենում տարօրինակ երևույթ: Անտեսանելի էակն օրեր շարունակ քարեր է նետում բնակելի տների վրա: Երկու օր դա դադարել էր, սակայն երեկ քարկոծումը վերսկսվել է:
Նշվում է, որ ոստիկանները՝ իրենց վարժեցրած շների հետ 24 ժամ շարունակ պարեկություն են կատարում, սակայն դեռ որևէ հետք չեն գտել: Տարօրինակ երևույթը տեղի է ունեցել նաև ոստիկանների ներկայությամբ: Նրանք պատմում են, որ տեսել են, թե ինչպես են քարերն ընկնում տների տանիքների վրա և բակերում, սակայն չեն կարողանում որոշել թռիչքի հետագիծը:
Ուշագրավն այն է, որ տանիքին ընկած քարերը չեն ընկնում գետնին: Տարածված տեղեկատվության համաձայն՝ քարերն ուղարկվել են փորձաքննության, և պարզվել է, որ դրանք ունենք ոչ երկրային ծագում:










































