Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն համաներման մասին օրենք է ստորագրել:
Օրենքի ընդունումը նախաձեռնվել էր նախագահի կողմից հուլիսի 3-ին Բելառուսի անկախության օրվա կապակցությամբ:
Ենթադրվում է, որ համաներում է շնորհվելու մոտ 7.6 հազար մարդու: Նրանցից 2.6 հազարն ազատվելու է բանտերից: Ընդհանուր առմամբ Բելառուսում կալանքի տակ գտնվում է մոտ 37 հազար մարդ:
Օրինագծի համաձայն` պատժից ազատվելու են արտոնյալ մարդիկ` հղի կանայք, անչափահասները, հաշմանդամները, ովքեր կատարել են հասարակության համար ոչ այդքան մեծ վտանգ սպառնացող հանցագործություններ:
Համաներում չի շնորհվելու նրանց, ովքեր նախկինում ենթարկվել են համաներման, սակայն կրկին ձերբակալվել են:
Բելառուսում անկախության պահից սկսած անցկացվել է վեց համաներում:
Ներկայիս համաներումը չի տարածվելու քաղբանտարկյալների վրա, քանի որ հոդվածները, որոնց համաձայն ձերբակալվել են բելառուսցի ընդդիմադիրները, ներառված չեն համաներում դիտարկող հոդվածների մեջ:








































