ՈւԵՖԱ-ի մամլո ծառայության լրագրողներին տված հարցազրույցում կիսապաշտպան Էլյերո Էլիան մեկնաբանել է իր տեղափոխությունը «Վերդեր»:
«Բունդեսլիգան Եվրոպայի լավագույն առաջնություններից մեկն է: Գերմանիայում մեծ է ֆուտբոլային հանդիպումների այցելությունների թիվը և շատ բարձր է ֆուտբոլի մակարդակը:
Հուսով եմ, որ կարող եմ ներդրում ունենալ թիմի հաջողությունների գործում և «Վերդեր»-ում իմ արժանի ելույթների շնորհիվ Նիդեռլանդների ազգային հավաքական վերադառնալու հնարավորություն ձեռք բերել:












































