Հնդկական Ջալպայգուրի շրջանում ողբերգություն է տեղի ունեցել «Ռայկատպար» և «Բխանու Նագար» թիմերի միջև կայացած հանդիպումից հետո:
Տան տերերի հարձակվողն ուժեղ հարված է ստացել կրծքի շրջանում հյուրերի դարպասապահի հետ բախման արդյունքում: Ինչից հետո մահացել է` չստանալով բժշկակական օգնություն:
Indian Express-ի տեղեկացմամբ` միջադեպի զոհ է դարձել 24-ամյա Մախեշ Տխապան, ով հանդես է գալիս «Ռայկատպարա»-ի կազմում:
Ֆուտբոլիստը հիվանդանոց է տեղափոխվել մոտոցիկլետով, քանի որ մարզադաշտում չկար շտապօգնության հերթապահ մեքենա:
Խաղացողին չեն ընդունել ո՛չ շրջանային, ո՛չ էլ մասնավոր հիվանդանոցներում` պատճառաբանելով, որ չունեն ազատ հիվանդատեղեր:
Հավելենք, որ Հնդկաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հրաժարվել է մեկնաբանել այդ միջադեպը:








































