Twitter-ի իր էջում տեղադրած հաղորդագրության համար «Արսենալ»-ի ֆուտբոլիստ Ջեք Ուիլշիրը նկատողություն է ստացել ՈւԵՖԱ-ից։
SkySports-ը տեղեկացնում է, որ Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության շրջանակներում կայացած «Արսենալ» – «Օլիմպիակոս» խաղից առաջ ֆուտբոլիստը գրել էր, որ խաղադրույք է կատարել Էմանուել Ֆրիմպոնգի՝ հանդիման առաջին գոլը խփելու օգտին։
Մի քանի ժամ հետո Ուիլշիրը հեռացրեց այդ հաղորդագրությունը, բայց ՈւԵՖԱ-ն հետաքննություն սկսեց այդ կապակցությամբ, քանի որ արգելել է պրոֆեսիոնալ մարզիկների՝ մարզական տարբեր իրադարձությունների հետ կապված խաղադրույքներ կատարելը։
Ավելի ուշ Ուիլշիրը հայտարարեց, որ խաղադրույք չի կատարել, սակայն պաշտոնապես զգուշացվեց ՈւԵՖԱ-ի կողմից։









































