Իտալական Ա Սերիայի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ երկրի Սուպերգավաթը կխաղարկվի Չինաստանի մայրաքաղաք Պեկինում։
Հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 11-ին։ Պայքարի մեջ կմտնեն Իտալիայի գործող չեմպիոն «Յուվենթուս»-ն ու «Նապոլի»-ն։ Խաղարկությունը Չինաստանում կայանում է արդեն երկրորդ անգամ։
Դիմակայությունը տեղի կունենա «Թռչնի թև» մարզադաշտում։ Իտալիայի Սուպերգավաթը «Յուվենթուս»-ն իր պատմության մեջ նվաճել է 4 անգամ, իսկ «Նապոլի»-ն՝ 1։








































