Հարավային Օսիայի գլխավոր դատախազության քննչական վարչության պետ Ռոլանդ Չիտաևին մեռած են գտել:
Ինչպես տեղեկացնում է BBC Russian-ը՝ Չիտաևն սպանվել է կրակոցից: Չիտաևի մարմինը գտել են հանրապետության Ցխինվալիի շրջանի լքված գյուղերից մեկում: Սպանություն կատարելու մեղադրանքով երկու տղամարդ են ձերբակալվել: Ձերբակալման պահին նրանք եղել են ալկոհոլի ազդեցության տակ:
Osradio.ru-մ հստակեցնում է, որ մարմինը գտնվել է Ուանաթ գյուղում:
Հիշեցնենք, որ անհայտ անձինք հուլիսի 9-ին առևանգել էին Ռոլանդ Չիտաևին: Ավելի ուշ Կոխաթ բնակավայրում գտնվել էր նրա մեքենան` սրահում առկա արյան հետքերով, սակայն առևանգվածը դրա մեջ չէր եղել:







































