Գերմանական Կոտբուս քաղաքի դատախազությունը սկսել է ստուգել 91-ամյա Հերբերտ Ն.-ի առնչությունը 1942թ. Ուկրաինայում 360 հրեաների սպանության գործին: Այս մասին հաղորդում է Maerkische Allgemeine-ը` հղում կատարելով դատախազության մամլո քարտուղար Պետրա Հերվիգին:
1942թ. հոկտեմբերին գերմանացի 6 զինվոր 2 բեռնատարներով Ժիտոմիրի գետտոյից դուրս են բերել 620 հրեայի, այդ թվում`կանանց և երեխաներին սպանել են` թաղելով անտառում:
Մեկ ամիս անց նրանք եկել են նույն գետտոն ու սպանել շուրջ 300 հրեայի` խումբ-խումբ նրանց անտառ տանելով:
Հետաքննության տվյալով` Բրանդենբուրգի 91-ամյա բնակիչը կարող է առնչություն ունենալ այդ հանցագործություններին: Նա արդեն տվել է վկայություն: Հետաքննության մանրամասները Պետրա Հերվիգը չի բացահայտել:
Ժիտոմիրում նացիստների հանցագործությունների մասին գործը հիմնվում է 1971թ. մահացած մի ականատեսի վկայության վրա:
1985թ. վերոնշյալ գործը փակվել էր: Հերման Ն.-ի անունը «ջրի երես էր դուրս եկել», երբ հետաքննությունը որոնում էր մեկ այլ գործով վկաների:











































