Իսպանական մամուլի փոխանցմամբ` Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայհոյել է «Բարսելոնա»-ի երկրպագուհիներից մեկին։
Միջադեպը տեղի է ունեցել ինքնաթիռում, որն ուղևորվում էր Մայամիից Լիսաբոն։ Տեսնելով Մոուրինյոյին՝ երկրպագուհին, ով գտնվում էր իր ամուսնու հետ, բացականչել է. «Առա՛ջ, «Բարսա»»։ Պորտուգալացի մասնագետին դա դուր չի եկել, և նա աղջկա հասցեին ասել է այն ամենը, ինչ մտածում էր։
«Նա մոտեցավ ինձ և ասաց` «Ի՞նչ ասացիր։ Դու չգիտե՞ս, թե ես ով եմ»։ Դրան հետևեցին անպարկեշտ արտահայտություններ, բայց ես ոչ մի վատ բան չէի ասել։ Պատկերացնում եմ, թե նա իրեն ինչպես կպահեր, եթե ես մի քանի արտահայտություն ավելի անեի»,- պատմել է երկրպագուհին։







































