Ռուսական ВЗГЛЯД թերթի փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին (2004-2005) արտգործնախարար Սալոմե Զուրաբիշվիլին վերադարձել է Թբիլիսի և վերսկսել է իր ընդդիմադիր գործունեությունը:
Այս կապակցությամբ ընդդիմադիր «Վրացական երազանք» կոալիցիայի մամլո քարտուղար Մայա Պանջիկիձեն հայտարարել է, որ նախկին արտգործախարարի հետ անպայմանորեն հանդիպելու է կոալիցիայի առաջնորդ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին:
Պանջիկիձեն հավելել է, որ իրենք ցանկանում են սերտորեն համագործակցել Զուրաբիշվիլիի հետ: Ավելի վաղ նշվում էր, թե Սալոմե Զուրաբիշվիլին անդամակցելու է «Վրացական երազանք» կոալիցիային:







































