Լոնդոնի բարձրագույն դատարանում Samsung-ի դեմ ներկայացված հայցի քննարկման ժամանակ Apple ընկերությունը պարտվել է։ Այդ հայցով ամերիկյան ընկերությունը պահանջում էր արգելել հարավկորեական ընկերության Galaxy Tab 10 պլանշետային համակարգիչների վաճառքը, քանի որ դրանք նմանություն ունեն ամերիկյան ընկերության նմանատիպ արտադրանքի հետ։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Դատավոր Քոլին Բրիսն ասել է, որ Samsung-ի արտադրանքն ամենևին էլ նման չէ Apple-ի արտադրանքին։ Հարավկորեացիների արտադրած պլանշետներն ամենևին էլ չունեն օգտագործման ժամանակ այն դյուրինությունը, ինչն ունի iPad-ը։ «Ընդհանուր առմամբ, այդ ապրանքներն ուսումնասիրելիս նմանություն չես գտնի»,- ասել է դատավորը։
Հիշեցնենք, որ ամբողջ աշխարհում ամերիկյան Apple-ը հանդես է գալիս նման հայցադիմումներով՝ պնդելով, որ Samsung-ն իրենից գողանում է տարբեր տեխնոլոգիաներ։









































