Բրյուսելում ընթանում է եվրագոտու երկրների ֆինանսների նախարարների հանդիպումը, որտեղ քննարկվում է իսպանական բանկերին ուղղված արտահերթ օգնության հարցը:
Բրյուսելի հանդիպման ժամանակ քննարկվելու է նաև իտալական պետական բաժնետոմսերի գնաճը: ԵՄ հունիսի վեհաժողովի ժամանակ որոշում էր կայացվել , ըստ որի՝ պարտապան երկրների համար թեթևանալու էին Եվրոպական Կենտրոնական բանկի հատուկ ֆոնդերից պարտք վերցնելու պայմանները:










































