Իսրայելի ամբողջ տարածքով մեկ զգացվել է միջին հզորության երկրաշարժ:
Ոչ ոք չի տուժել, և երկրաշարժը ոչ մի նյութական վնաս չի պատճառել:
Երկրաշարժի հզորությունը էպիկենտրոնում կազմել է 5,7 բալ և գտնվել է Միջերկրական ծովում` Թուրքիայի ափերին մոտ:
Երկրաշարժը զգացվել է նաև Թել-Ավիվում, Երուսաղեմում և Բեր-Շևեում:
Բացի այդ՝ ստորգետնյա ցնցում է գրանցվել նաև Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում:
Համաձայն արաբական լրատվամիջոցների` երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Միջերկրական ծովում` Կիպրոսի և հունական Ռոդոս կղզիների միջև: Ամենայն հավանականությամբ դա հենց նույն երկրաշարժն է, որը զգացվել է Իսրայելում:









































